Նռնակով քաղաքացին մտել է Մասիսի քաղաքապետարանի շենք, կրակոցներ արձակել (տեսանյութ, լրացված)
irakanum.am-ը հայտնում է, որ քիչ առաջ հայտնի դարձավ, որ ոստիկանները շրջափակել են Մասիսի քաղաքապետարանի շենքը:
Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ նռնակով զինված քաղաքացին մուտք է գործել քաղաքապետարանի շենք:
Զինված անձը նռնակ է նետել քաղաքապետի աշխատասենյակից և այս պահին անկանոն կրակոցներ է արձակում:
Ներսում բացի պահակից այլ աշխատակիցներ չկան:
yerkirmedia.am-ն էլ հայտնում է, որ այս պահին լարված իրավիճակ է Արարատի մարզի Մասիս քաղաքում
Անհայտ անձը նռնակով մտել է Մասիսի համայնքապետարան, կրակել է ոստիկանների վրա։ Նշվում է, որ վերջինս փակվել է քաղաքապետի սենյակում:
***
hraparak.am-ը գրում է․ Քիչ առաջ անհայտ անձը նռնակ է նետել Մասիսի քաղաքապետարանում: Նռնակը, սակայն, ուսումնական է եղել, բարեբախտաբար` տուժածներ չկան:
Այս պահին տեղում աշխատանքներ են իրականացնում ոստիկանության և ԱԱԾ աշխատակիցները, որոնք սահմանազատել են տարածքը և քաղաքացիների մուտքը արգելել են այդ հատված:
Մեզ ասացին` նռնակ նետողը միջև 40 տարեկան տղամարդ է եղել, անունը` Էդուարդ Մարգարյան, որը Մասիսի ավագանու նախկին անդամ է: Բայց թե ինչ պահանջներ է ներկայացրել, դեռ հայտնի չէ:
***
168.am-ի հետ զրույցում Մասիսի փոխքաղաքապետ Նորայր Հակոբյանը հաստատեց տեղեկությունը։
«Անձը ներխուժել է քաղաքապետարանի վարչական շենք։ Ասում են` զինված է, պայթյունի ձայն է լսվել։ Ոստիկանությունը գործողություններ է անում, մենք էլ շատ հեռու կանգնած ենք»,-ասաց Մասիս քաղաքի փոխքաղաքապետը։
***
Երկու ժամ շարունակ Մասիսի քաղաքապետարանի շենքում հայտնված զինված տղամարդը շարունակում է վարչական հինգ հարկանի շենքն իր վերահսկողության տակ պահել, չնայած այն բանին, որ շենքը մեկ ու կես ժամ է՝ շրջափակված է ոստիկանական զորքով ու ԱԱԾ աշխատակիցներով։ Նռնակներով զինված տղամարդը, ըստ Yerevan.Today-ի աղբյուրի, Մասիսի ավագանու նախկին անդամներից է` Էդգար Մարգարյանը («Լոշտ» մականվամբ հայտնի)։
Մասիսի բնակիչ է, ամուսնալուծված է, ունի երկու զավակ։ Ավագանու ներկայիս անդամներից շատերը ճանաչում են նրան որպես բնակիչ ու նախկին կոլեգա, ընդ որում՝ հիմնականում շատ դրական են արտահայտվում նրա մասին։ Իհարկե՝ կցկտուր ակնարկներ էին անում, որ վերջին երկու-երեք տարիներին Էդգարը «շրջապատի մեջ է ընկել», ափսոսանքով են խոսում, որ ապրելակերպն է նաեւ փոխել, բարքեր և այլն։
Բայց ավելի շատ զարմացած են, թե որտեղից «Լոշտին» այդքան զենք-զինամթերք։ Նույնիսկ կասկածում են, թե կարող են որոշ մարդիկ, «Լոշտի» վիճակից օգտվելով, նենգ միտումներով դրդել նրան այսօրվա միջադեպին։ Ընդգծենք, նռնակով զինված տղամարդուն Մասիսի քաղաքապետարանից դուրս բերելու համար անգամ ոստիկանությունն ու ԱԱԾ-ն մեծ կազմով ուժայինների են կենտրոնացրել Մասիսում, բայց առայժմ նրանց չի հաջողվում վնասազերծել տղամարդուն։
Ի դեպ, Էդգար Մարգարյանը նաև 44-օրյա պատերազմի մասնակից է, կամավորագրվել է Մասիսի ջոկատի կազմում ու դիրքերում է մնացել մինչև վերջ։
Բնակիչները պատմում են նաև, որ պատերազմից հետո Էդգարի վարքը լրիվ փոխվել է։
Ամուսնալուծվել է վերջերս։
***
Ոստիկանության հայտարարությունը՝ միջադեպի վերաբերյալ
Մասիսի քաղաքապետարան զինված ներխուժած անձի հետ բանակցությունների ընթացքում հնչել են կրակոցներ:
Ոստիկանության հատուկ նշանակության վարչության ծառայողները՝ ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ, մտել են ներս և հայտնաբերել 36 տարեկան Էդվարդ Մարգարյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով: Նա ինքնասպան է եղել:

Ոստիկանների շրջանում զոհեր կամ վիրավորներ չկան: