Լրահոս

20.08.2022 00:52


Մասիսի քաղաքապետարանի շենքը գրաված նռնակավոր տղամարդը Մասիսից է, ունի երկու զավակ. նոր մանրամասներ

Մասիսի քաղաքապետարանի շենքը գրաված նռնակավոր տղամարդը Մասիսից է, ունի երկու զավակ. նոր մանրամասներ

Երկու ժամ շարունակ Մասիսի քաղաքապետարանի շենքում հայտնված զինված տղամարդը շարունակում է վարչական հինգ հարկանի շենքն իր վերահսկողության տակ պահել, չնայած այն բանին, որ շենքը մեկ ու կես ժամ է՝ շրջափակված է ոստիկանական զորքով ու ԱԱԾ աշխատակիցներով։ Նռնակներով զինված տղամարդը, ըստ Yerevan.Today-ի աղբյուրի, Մասիսի ավագանու նախկին անդամներից է` Էդգար Մարգարյանը («Լոշտ» մականվամբ հայտնի)։

Մասիսի բնակիչ է, ամուսնալուծված է, ունի երկու զավակ։ Ավագանու ներկայիս անդամներից շատերը ճանաչում են նրան որպես բնակիչ ու նախկին կոլեգա, ընդ որում՝ հիմնականում շատ դրական են արտահայտվում նրա մասին։ Իհարկե՝ կցկտուր ակնարկներ էին անում, որ վերջին երկու-երեք տարիներին Էդգարը «շրջապատի մեջ է ընկել», ափսոսանքով են խոսում, որ ապրելակերպն է նաեւ փոխել, բարքեր և այլն։

Բայց ավելի շատ զարմացած են, թե որտեղից «Լոշտին» այդքան զենք-զինամթերք։ Նույնիսկ կասկածում են, թե կարող են որոշ մարդիկ, «Լոշտի» վիճակից օգտվելով, նենգ միտումներով դրդել նրան այսօրվա միջադեպին։ Ընդգծենք, նռնակով զինված տղամարդուն Մասիսի քաղաքապետարանից դուրս բերելու համար անգամ ոստիկանությունն ու ԱԱԾ-ն մեծ կազմով ուժայինների են կենտրոնացրել Մասիսում, բայց առայժմ նրանց չի հաջողվում վնասազերծել տղամարդուն։

Ի դեպ, Էդգար Մարգարյանը նաև 44-օրյա պատերազմի մասնակից է, կամավորագրվել է Մասիսի ջոկատի կազմում ու դիրքերում է մնացել մինչև վերջ։

Բնակիչները պատմում են նաև, որ պատերազմից հետո Էդգարի վարքը լրիվ փոխվել է։

Ամուսնալուծվել է վերջերս։

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը