Երևանում բախվել են Nissan Tiida-ն ու Nissan Teana-ն, կան վիրավորներ
Այսօր՝ օգոստոսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։10-ի սահմաններում Աբովյան-Մոսկովյան փողոցների խաչմերուկում բախվել են Nissan Tiida ու Nissan Teana մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկով ժամանած հրշեջ-փրկարարները։
Վիրավորներից մեկի ինքնազգացողությունը վատացավ, ով հրաժարվում էր հիվանդանոց մեկնելուց, ու մինչ լրացուցիչ կժամաներ բժիշկների հերթապահ խումբը, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկ Վաղարշակ Սարգսյանն իր ծառայողական ավտոմեքենայի մեջ եղած դեղատուփից օգտագործեց անհրաժեշտ պարագաներ և օգնություն ցուցաբերեց այդ քաղաքացուն, ով նույնպես տեղափոխվեց հիվանդանոց։
Վթարի փաստով նախաձեռնվել է վարույթ:
Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը: