Լրահոս

20.08.2022 13:07


Բերձոր և Աղավնո բնակավայրերից մշակութային կոթողները տարհանվել են, մնացել է միայն Բերձորի խաչմերուկի հուշաքարը

Բերձոր և Աղավնո բնակավայրերից մշակութային կոթողները տարհանվել են, մնացել է միայն Բերձորի խաչմերուկի հուշաքարը

Ադրբեջանցիների վերահսկողությանը հանձնվող բնակավայրերից` Բերձորից, Աղավնոյից և Սուսից տարհանվել են մոնումենտալ արվեստի հուշարձանները, մնացել է միայն Բերձորի կենտրոնական խաչմերուկի հուշաքարը: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանը:

«Տարհանումը վերջնական կտարհանենք երկուշաբթի օրը և արդեն Արցախի թեմի և մյուս շահագիգիռ կողմերի հետ կքննարկենք և արդեն որոշում կկայացնենք, թե որտեղ կտեղակայվեն այս հուշարձաններն ու խաչքարերը»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ Արցախի տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը Աղավնոյի և Բերձորի բնակիչներին տեղեկացրել է, որ մինչև օգոստոսի 25-ը պետք է լքեն իրենց տները։

Այս խորագրի վերջին նյութերը