Աշխարհ

20.08.2022 14:21


Մահացել է «Բարի գիշեր, երեխաներ» հաղորդման Ֆիլյային հնչյունավորած դերասանը

Մահացել է «Բարի գիշեր, երեխաներ» հաղորդման Ֆիլյային հնչյունավորած դերասանը

67 տարեկանում կյանքից հեռացել է դերասան, տիկնիկավար Սերգեյ Գրիգորևը, որը ժամանակին հնչյունավորում էր «Բարի գիշեր, երեխաներ» հաղորդման հերոս Ֆիլյային։ Նա մահկանացուն կնքել է Իսրայելում։ Տեղեկությունը հայտնել է նրա ընկերն ու գործընկերը` դերասանուհի Իրինա Օզերնայան։

«Մահացել է Սերյոժա Գրիգորևը։ Հուղարկավորությունը տեղի կունենա օգոստոսի 21-ին` ժամը 18։00-ին, Տկոայում»,–ֆեյսբուքյան իր էջում գրել է Օզերնայան։

Մահվան պատճառը չի նշվում։

Դերասանը ծնվել է 1958 թվականին Մոսկվայում։ Ավարտել է Գնեսինի անվան ուսումնարանի «Տիկնիկային թատրոնի դերասան» բաժինը, այնուհետև սովորել է Ռուսաստանի թատերական արվեստի ակադեմիայի ռեժիսուրայի բաժնում։ «Բարի գիշեր, երեխաներ» մանկական հաղորդման գլխավոր հերոսներից մեկին` Ֆիլյային, սկսել է հնչյունավորել 1988 թվականից։ 2014 թվականին մեկնել է Իսրայել։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը