Աշխարհ

22.08.2022 11:01


Գերմանիայում ակտիվիստ կանայք մերկացրել են իրենց կուրծքը Շոլցի առջև՝ գազի էմբարգոյի կոչ անելով

Գերմանիայում ակտիվիստ կանայք մերկացրել են իրենց կուրծքը Շոլցի առջև՝ գազի էմբարգոյի կոչ անելով

Օգոստոսի 21-ին դաշնային կառավարության բաց դռների օրվա առիթով միջոցառմանն այցելած երկու կանայք բողոքի ակցիա են կազմակերպել՝ մերկացնելով իրենց կուրծքը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ համատեղ լուսանկարվելու ժամանակ, տեղեկացրել է DW-ն։

Տեղի ունեցածը պատկերող լուսանկարների շարքում երկու աղջիկ մոտեցել են Շոլցին՝ հատեղ լուսանկարվելու համար։ Երբ միջոցառմանը հրավիրված լուսանկարիչը պատրաստվել է նկարել նրանց, ակտիվիստուհիներն անսպասելի հանել են իրենց հագուստի վերին մասը։ Նրանցից մեկի կրծքին գրված էր՝ «Գազի էմբարգո հիմա»։

Կանցլերի արձագանքը բավական հանգիստ է եղել. Focus պարբերականն այն ներկայացրել է որպես «փոքր-ինչ զարմացած»։ Հենց որ աղջիկները մերկացրել են կուրծքը, նրանց անմիջապես հեռացրել են մոտակայքում գտնվող թիկնապահները։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը