Լրահոս

22.08.2022 12:55


Երևանում պարեկային ծառայության գնդի դիմաց՝ բնակելի շենքի նկուղում, հայտնաբերվել է ինքնաշեն ականանետի ական․ բնակիչներին տարհանել են

Երևանում պարեկային ծառայության գնդի դիմաց՝ բնակելի շենքի նկուղում, հայտնաբերվել է ինքնաշեն ականանետի ական․ բնակիչներին տարհանել են

Այսօր՝ օգոստոսի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։00-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին և Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շոպրոնի 8 շենքի 1-ին մուտքի նկուղում կասկածելի պայթուցիկ կա։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, քիչ առաջ ԱԻՆ ՓԾ ինժեներական և հրշեջ-փրկարարական ջոկատի սակրավորները նկուղում հայտնաբերել են ինքնաշեն մարտական ականանետի ական, և կան կասկածներ, որ այն մարտական է։

Այս պահին սպասում են, որպեսզի ժամանեն փորձագետները։

Դեպքի փաստով Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:

Այս խորագրի վերջին նյութերը