Լրահոս

22.08.2022 20:25


Վերացվել է կաթնամթերքի արտադրության առանձին գործառույթի կասեցումը

Վերացվել է կաթնամթերքի արտադրության առանձին գործառույթի կասեցումը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է անհատ ձեռնարկատեր Վիգեն Գրիգորյանին պատկանող կաթնամթերքի արտադրության (Լոռու մարզ, քաղաք Տաշիր) առանձին գործառույթի՝ «պանիր» և «թթվասեր» արտադրատեսակների, կասեցումը: Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից։

Կրկնակի փորձաքննությամբ պարզվել է, որ այդ արտադրատեսակները համապատասխանում են «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին: Արտադրամասում կատարվել է մարնրակրկիտ ախտահանություն:

Այս խորագրի վերջին նյութերը