Լրահոս

22.08.2022 18:40


Մարտունի, Սևան և Կապան քաղաքների մի շարք հասցեների գազամատակարարումը կդադարեցվի

Մարտունի, Սևան և Կապան քաղաքների մի շարք հասցեների գազամատակարարումը կդադարեցվի

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 23-ին՝ ժամը 09:30-ից մինչև ժամը 17:30-ը, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Աբովյան, Կոմիտասի, Մյասնիկյան փողոցների, Վաղաշեն, Աստղաձոր, Զոլաքար, Վարդենիկ, Ծովինար, Արծվանիստ բնակավայրերի գազասպառողների, «Արմեն-Վահագ», «Փարոս», «Ջի-Էս-Էյջ» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների, «Շանթ Սեյրան» շինարարական կազմակերպություն ՍՊԸ-ի և այլ տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն` Սևան քաղաքի Սայաթ-Նովա փողոցի թիվ 10, Սյունաց փողոցի թիվ 13, Նաիրյան փողոցի թիվ 139, 141, 143, 145, 147, 153 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ժամը 12:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 2-ից 26 բազմաբնակարան շենքերի, Երկաթուղայինների փողոցի թիվ 1-ից 6 բազմաբնակարան շենքերի գազասպառողների գազամատակարարումը:

Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով:

Այս խորագրի վերջին նյութերը