40 զոհ` խաղաղ պայմաններում, սարսափելի պատկեր է` աննախադեպ
Ըստ պաշտոնական տվյալների` 2022 թվականի ութ ամիսների ընթացքում հայկական բանակում արձանագրվել է 40 մահվան դեպք` խաղաղ պայմաններում, տարբեր պատճառներով: Թե ինչի հետևանք է սա, ինչո՞ւ են բանակում զինվորները մահանում եւ ինչպես կանխել խաղաղ պայմաններում մահվան դեպքերը, այս և այլ հարցերի մասին hraparak.am-ը զրուցել է ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանի հետ:
-Պարոն Ջամալյան, ութ ամսվա ընթացքում բանակում արձանագրվել է ավելի քան 40 մահվան դեպք` խաղաղ պայմաններում: Ինչո՞վ է սա պայմանավորված:
-Սարսափելի պատկեր է` աննախադեպ: Երբ երկիրն առհասարակ վատ է կառավարվում, երբ երկրում տիրում է քաոս, ոչ մեկն իր տեղում չէ, ապա այդ ամենը, որ կարելի է կոչել նաև անիշխանություն, բերում է սրան: Վատ կառավարման, կարգապահության անկման պատճառով է այս ամենը տեղի ունենում: Ի՞նչ ասել է կարգապահության անկում: 2016 թվականին, երբ ես դեռ համակարգում աշխատում էի, բանակում առկա էր վաշտօղակն ամրապնդելու խնդիր: Ւ՞նչ է սա նշանակում: Սա նշանակում է, որ վաշտի հրամանատարների ինստիտուտը պետք է կայանար և պետք է ասեմ, որ այդ տարիներին ահռելի գործ էր արվում, հենց այդ ինստիտուտը զարգացնելու ուղղությամբ: Տարին մեկ, կամ երկու անգամ նախկին նախարար Սեյրան Օհանյանը հավաքում էր զինվորականներին և մանրակրկիտ ուսումնասիրում էինք վաշտի հրամանատարի պարտականությունները, հազար ու մի խնդիր կար և արվում էր ահռելի աշխատանք, խնդրին լուծում տալու համար: Բանակի ստորին օղակներում, եթե ամեն ինչ լավ եղավ, արտակարգ պատահարների թիվն անհամեմատ կնվազի, քանի որ սա զինված ուժերի անմիջական շփման օղակն է: Սակայն մենք տեսնում ենք հակառակը: Չկա վերահսկողություն: Ի թիվս այլ կարևոր հարցերի, հետպատերազմական Հայաստանում զինված ուժերը գտնվում են վիրավոր և թույլ վիճակում, որի ապաքինման համար ոչինչ չի արվում: Մենք սպայակազմի մեծ կորուստ ունենք: 5000 զոհը, որ ունեցանք 2020 թվականին, նրանց շարքերում նաև սպաներ են եղել: Այսօր սպայական կազմում բազմաթիվ թափուր տեղեր կան: Սպայի դերն այսօր չի խրախուսվում: Ուռճացվում են ուստիկանական ուժերը: Բազմաթիվ սպաներ բանակից դուրս են գալիս, մտնում ոստիկանական համակարգ: Համալրման խնդիրն այսօր առաջնային է դարձել: Սա խոսում է այն մասին, որ չկա հսկողություն: Բանակը ոտքի կանգնեցնելու, դրա մարտական հնարավորությունները վերականգնելու համար ոչինչ չի արվում:
-Իսկ բանակի հանդեպ անտարբերությունն ինչո՞վ է պայմանավորված:
-Պայմանավորված է Հայաստանի հանդեպ ունեցած կոնցեպտով: Այս իշխանությունները Հայաստանի հեռանկարը պատկերացնում են բրիտանաթուրքական կենտրոնների կողմից ուղղորդված ծրագրերով: Նրանք խեղել են իրենց արժեհամակարգը: Նրանց համար նորմալ է, որ Հայաստանը դառնա փոքր քաղաք պետություն, բանակն էլ ունենա զուտ արարողակարգային բնույթ, փոխարենը լինի ուռճացված ոստիկանական համակարգ և իրենք աներեր մնան:
-Այս ընթացքում բանակում մահվան դեպքեր են արձանագրվում նաև առողջական խնդիրների պատճառով: Ի՞նչ է սա նշանակում: Զինվորը չի՞ ենթարկվում համապատասխան բուժզննության:
-Եթե չեմ սխալվում հենց եռամսյա հավաքների ժամանակ մոբիլիզացված տղաներից են եղել մահացողները: Նորից ասեմ. Եթե երկիրը վատ է կառավարվում, գլուխ են բարձրացնում տարատեսակ խնդիրներ: Նախկինում լավ թե վատ աշխատանք եղել է, հիմա ոչինչ չի արվում: