Լրահոս

23.08.2022 11:46


Տավուշի մարզում հայտնաբերվել է 23-ամյա տղայի մոխրացած դի

Տավուշի մարզում հայտնաբերվել է 23-ամյա տղայի մոխրացած դի

Երեկ՝ օգոստոսի 22-ն, առեղծվածային ոը սահմռկեցուցիչ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։

Ժամը 11։30-ի սահմաններում ոստիկանության Իջևանի բաժին ահազանգ է ստացվել Տավուշի մարզի բնակիչ՝ 67-ամյա Լորիկ Բադիրյանից, ով հայտնել է, որ Վազաշեն բնակավայրի սկզբնամասում այրված դի կա։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաներն ու քննիչները Վազաշեն գյուղի վարչական տարածքում՝ «Վիշկի Յալ» կոչվող վայրում, բերանքսիվայր վիճակում հայտնաբերել են մոխրացած դի։

Ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ պարզել են դիակի ինքնությունը, ով Վազաշեն գյուղի բնակիչ՝ 23-ամյա Սևադա Ղազարյանն էր։

Դեպքի փաստով Տավուշի մարզային քննչական վարչությունում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանություն ահազանգած Լ. Բադիրյանը Վազաշեն բնակավայրի վարչական ղեկավարն է։

Այս խորագրի վերջին նյութերը