«Սուրմալու»-ում որոնողական աշխատանքները դադարեցվել են․ անհետ կորած համարվող քաղաքացու մարմինը կամ մասունքները չեն հայտնաբերվել
«Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի հետևանքով անհետ կորած համարվող քաղաքացու որոնողական աշխատանքների արդյունքում նրա մարմինը կամ մասունքները չեն հայտնաբերվել։ Այս մասին հայտնել է ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը՝ նշելով, որ որոնողական աշխատանքները դադարեցնելու որոշում է կայացվել։
Կոստանյանի ֆեյսբուքյան գրառման մեջ ասվում է․ «Ինչպես տեղյակ եք, «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով անհետ կորած համարվող քաղաքացուն հայտնաբերելու համար տարվող որոնողական աշխատանքները վերջին մի քանի օրերի ընթացքում իրականացվել են հավանական պայթյունի վայրում, որտեղ, ըստ տեղեկատվության, հավանաբար գտնվել է քաղաքացին։
Պայթյունի էպիկենտրոնում և մերձակա ամբողջ տարածքում իրականացվել են մանրակրկիտ որոնողական աշխատանքներ, որոշ հատվածներում` նույնիսկ կրկնակի։ Որոնողական աշխատանքների արդյունքում, ցավոք, քաղաքացու մարմինը կամ վերջինիս մասունքները չեն հայտնաբերվել։
Նշեմ, որ առաջացած հրդեհից և պայթյունից հետո 43 ժամվա ընթացքում փրկարար ծառայողները փլատակներից դուրս են բերել 26 քաղաքացու, այդ թվում՝ 10 ողջ, 16 մահացած։
Այսպիսով, ընդլայնված շտաբի նիստում որոշում է կայացվել դադարեցնել որոնողական աշխատանքները»։