Աշխարհ

24.08.2022 19:40


Շներն իրենց տերերի հետ վերամիավորվելիս ուրախությունից լալիս են

Շներն իրենց տերերի հետ վերամիավորվելիս ուրախությունից լալիս են

Շներն իրենց տերերի հետ վերամիավորվելիս ուրախությունից լալիս են: Ըստ ճապոնացի հետազոտողների՝ շներն արցունքաբեր խողովակներ ունեն, որոնք տարբեր իրավիճակներում, այդ թվում՝ իրենց տիրոջ երկար բացակայությունից հետո նրան տեսնելիս, երջանկությունից լցվում են, հայտնում է NYP-ը:

«Մենք պարզել ենք, որ շների արցունքները կապված են դրական հույզերի հետ»,-ասել է Ազաբուի համալսարանի Մարդու և կենդաու փոխազդեցության և փոխադարձության լաբորատորիայից Տակեֆումի Կիկուսուին:

«Մենք նաև պարզել ենք, որ այս մեխանիզմի հիմքում ընկած է օքսիտոցինը»,-ասել է Կիկուսուին՝ նկատի ունենալով, այսպես կոչված, սիրո հորմոնը, որն առաջացնում է ջերմ զգացմունքներ։

Հետազոտության ընթացքում Կիկուսուին և նրա թիմը 22 շների կոպերի ներսում տեղադրել են թղթի շերտեր, որոնք հայտնի են որպես Շիրմերի արցունքաբեր թեստ: Այնուհետև նրանք չափել են շների արցունքների քանակը տերերի հետ 5-7 ժամ բաժանվելուց մեկ րոպե առաջ և վերամիավորվելուց հետո:

Մասնագետների խոսքով՝ այն բանից հետո, երբ տերը վերադարձել է, արցունքներն ավելացել են միջինը 10 տոկոսով։

Հետազոտողները նույնն արել են այն մարդկանց հետ, որոնք շան տեր չեն եղել, և պարզել են, որ շների արցունքների քանակը չի ավելացել:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը