Լրահոս

24.08.2022 20:25


Աջափնյակ վարչական շրջանի որոշ թաղամասերի գազամատակարարումը կդադարեցվի

Աջափնյակ վարչական շրջանի որոշ թաղամասերի գազամատակարարումը կդադարեցվի

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 25-ին՝ ժամը 10:00-ից մինչև օգոստոսի 26-ը ժամը 22:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Աբելյան, Ջանիբեկյան, Հասրաթյան, Լենինգրադյան, Հալաբյան փողոցներով պարփակված թաղամասերի գազասպառողների գազամատակարարումը:

Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով:

Այս խորագրի վերջին նյութերը