Լրահոս

24.08.2022 13:08


Կառավարությունը չի փոխհատուցի «Սուրմալու» տոնավաճառում տեղի ունեցած պայթյունից տուժած տնտեսավարողներին

Կառավարությունը չի փոխհատուցի «Սուրմալու» տոնավաճառում տեղի ունեցած պայթյունից տուժած տնտեսավարողներին

Հայաստանի կառավարությունը չի փոխհատուցի «Սուրմալու» տոնավաճառում տեղի ունեցած պայթյունից տուժած տնտեսավարողներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Նրա խոսքով՝ «Սուրմալու» տոնավաճառում աշխատող գործարարները չէին ապահովագրել իրենց գույքը:

«Կառավարությունը չի կարող իր վրա գործառույթ վերցնել և փոխհատուցել այն ծախսը, որն ապահովագրական ընկերությունը պետք է փոխհատուցեր: Եթե գործարարը այդ ռիսկը մեծ չի համարել,ապա կառավարությունը անելիք չունի այստեղ»,-ասաց նա:

Այս խորագրի վերջին նյութերը