Լրահոս

25.08.2022 14:26


Ֆիզգորոդոկում քաղաքացիների են բերման ենթարկել

Ֆիզգորոդոկում քաղաքացիների են բերման ենթարկել

Ֆիզգորոդոկի բնակիչները իրենց ֆեյսբուքյան էջում ահազանգում են.

«Այսօր առավոտյան (ապօրինի շինաշխատանքները սկսելուց ու մեր ակտիվ պայքարի մեկնարկից ուղիղ մեկ տարի անց) Ռատկո ՍՊԸ-ն վերսկսել է շինաշխատանքները Ֆիզիկայի Գիտավանում։

Մեր իրավական պայքարի արդյունքում բացահայտված խնդիրները դեռևս լուծում չեն գտել պատասխանատու մարմինների կողմից։

Ըստ մեր իրավաբանների ունեցած տեղեկությունների, շինթույլտվութունը հաստատված չէ, և որևէ շինաշխատանք տեղում չի կարեղ իրականացվել։

Առավոտից մեկնարկած աշխատանքներ հանդիպել են բնակիչների խաղաղ և օրինական դիմադրությանը՝ պահանջելով ներկայացնել վավեր շինթույլտվություն, որը ՉԻ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ։

Այս պահին ԲԵՐՄԱՆ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ երկու քաղաքացի՝ իրավաբան Հայկ Հարությունյանն ու ֆիզիկոս Միքայել Ագանյանցը»,-ասվում է գրառման մեջ։

Այս խորագրի վերջին նյութերը