Աշխարհ

25.08.2022 20:20


Թուրքիան 664 միլիոն դոլար արժողությամբ անօդաչու թռչող սարքեր է մատակարարել 23 երկրի

Թուրքիան 664 միլիոն դոլար արժողությամբ անօդաչու թռչող սարքեր է մատակարարել 23 երկրի

Թուրքական Baykar ընկերությունը, որը զբաղվում է անօդաչու թռչող սարքերի արտադրությամբ, 2021 թվականին արտասահման 664 միլիոն դոլարի արտադրանք է մատակարարել 23 երկրներ։ Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը՝ հղում կատարելով Թուրքիայի արտահանողների ասամբլեային։

Արտահանման պայմանագրեր են կնքվել 23 երկրների հետ, այդ թվում՝ Ուկրաինայի, Կատարի, Ադրբեջանի և Լեհաստանի: Այսօր Baykar-ի եկամուտների մինչև 90%-ը կազմում է արտահանման միջոցով:

Նշվում է, որ բանակցությունները շարունակվում են մի շարք երկրների հետ, որոնք հետաքրքրված են թուրքական անօդաչու թռչող սարքերի ձեռքբերմամբ։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը