Շատ կարևոր է ապահովել բոլոր որոշումները, որոնք ընդունվել են տարածաշրջանում լարվածությունը թուլացնելու համար. ՌԴ և Ադրբեջանի վարապետները քննարկել են ԼՂ շուրջ իրավիճակը
Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը և Ադրբեջանի իր պաշտոնակից Ալի Ասադովը Չոլպոն Աթայում կայացած հանդիպման ժամանակ ընդգծել են Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կայունացման ուղղությամբ աշխատանքի կարևորությունը և հայտարարել ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման անհրաժեշտության մասին, գրում է ՏԱՍՍ-ը։
Խոսելով ներկա օրակարգի մասին՝ Ասադովը, մասնավորապես, նշել է.«Շատ բան կապված է մեր տարածաշրջանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների հետ, ուզում եմ ասել Ռուսաստանի Դաշնության դերի մասին այս հարցերի լուծման, եռակողմ համաձայնագրի կնքման հարցում»։
Ադրբեջանի վարչապետը նշել է, որ կան նաև տրանսպորտային հաղորդակցության հետ կապված հարցեր, որոնք լուծվում են փոխվարչապետների գլխավորած եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում։
«Այնտեղ լուրջ աշխատանք է ընթանում, հուսով ենք, որ այն կշարունակվի մինչև վերջ»,-եզրափակել է Ասադովը։
Միշուստինը ևս ընդգծել է պայմանավորվածությունների և դրանց պահպանման կարևորությունը։ «Շատ կարևոր է ապահովել բոլոր որոշումները, որոնք ընդունվել են... եռակողմ հանձնաժողովի շրջանակում՝ տարածաշրջանում լարվածությունը թուլացնելու համար»,-ասել է նա։
2020 թվականի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները համատեղ հայտարարություն են ստորագրել Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության գոտում ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին։ Որպես կարգավորման գործընթացի շարունակություն՝ 2021 թվականի հունվարի 11-ին նրանք հանդիպել են Մոսկվայում։ Այնտեղ ստորագրվել է նոր համատեղ հայտարարություն, որը, մասնավորապես, նախատեսում է տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակում։ Միաժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել փոխվարչապետների մակարդակով եռակողմ աշխատանքային խումբ ստեղծելու՝ այս և այլ խնդիրների լուծման համար։
2021 թվականի նոյեմբերի 26-ին երեք առաջնորդները կրկին հանդիպել են՝ այս անգամ Սոչիում։ Նրանք պայմանավորվել են քայլեր ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության մակարդակը բարձրացնելու համար, ինչպես նաև սահմանել են սահմանազատման երկկողմ հանձնաժողովի ստեղծման անհրաժեշտությունը՝ դրա հետագա սահմանագծմամբ, Ռուսաստանը պատրաստակամություն է հայտնել խորհրդատվական օգնություն ցուցաբերել կողմերի խնդրանքը։

Աղբյուրը՝ tert.am