Լրահոս

26.08.2022 11:06


Լոռու մարզում բախվել են Man բեռնատարն ու Mercedes-ը. վերջինս բետոնե հենասյուների հետ 4 մետր բարձրությունից ընկել և կողաշրջվել է. կա 2 զոհ

Լոռու մարզում բախվել են Man բեռնատարն ու Mercedes-ը. վերջինս բետոնե հենասյուների հետ 4 մետր բարձրությունից ընկել և կողաշրջվել է. կա 2 զոհ

Այսօր՝ օգոստոսի 25-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռո մարզում: Ժամը 19:20–ի սահմաններում Վանաձոր-Ալավերդի Մ-6 ավտոճանապարհի 24-րդ կմ հատվածում բախվել են Man բեռնատարն ու Mercedes մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն:

Ճանապարհին վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է:

Բախման հետևանքով Mercedes-ը բախվել է ճանապարհին տեղադրված բետոնե հենապատերին, որից երկուսը կոտրվել են ու Mercedes-ը մոտ 4 մետր բարձրությունից ընկել և կողաշրջված վիճակում հայտնվել է Դեբեդ գետի ափին՝ բախվելով ծառին:

Օպերատիվորեն դեպք վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության թիվ 38 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Վթարի փաստով Լոռու մարզի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ:

Մինչ դեպքի վայրի զննություն էր կատարում քննչական խումբը, «Վանաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Գուգարքի բաժին ահազանգ է ստացվում, որ վիրավորը, գիտակցության չգալով, նույնպես մահացել է:

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների, մահացածների ինքնությունը:

Մահացածներից մեկը 18-ամյա Նարե Մաթևոսյանն է, մեկը 15-ամյա Միլենա Պարտիկյանն է և 20-ամյա Արգիշտի Մանուկյանը, իսկ Man-ի վարորդը՝ 58-ամյա Դավիթ Օմիլաշվիլին է:

Այս խորագրի վերջին նյութերը