Լրահոս

26.08.2022 12:10


Opel-ը Նալբանդյան փողոցում դուրս է եկել հանդիպակաց և բախվել կայանված Mercedes CLՏ 500-ին, վերջինս էլ բախվել է կայանված Mitsubishi Montero Sport-ին. կա վիրավոր

Opel-ը Նալբանդյան փողոցում դուրս է եկել հանդիպակաց և բախվել կայանված Mercedes CLՏ 500-ին, վերջինս էլ բախվել է կայանված Mitsubishi Montero Sport-ին. կա վիրավոր

Այսօր՝ օգոստոսի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։00-ի սահմաններում Opel մակնիշի ավտոմեքենան Նալբանդյան փողոցում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Mercedes CLՏ 500 մակնիշի ավտոմեքենային։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Opel-ի վարորդը տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց, Mercedes-ն էլ բախվել է կայանված Mitsubishi Montero Sport մակնիշի ավտոմեքենային։

Նախաձեռնվել է վարույթ։

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը:

Այս խորագրի վերջին նյութերը