Մարդաբանները պարզել են, թե երբ են մարդկանց նախնիները սկսել քայլել երկու ոտքով
Ֆրանսիայի Պուատիեի համալսարանի մարդաբանները վերլուծել են մարդկության ամենահին ներկայացուցիչ Չադի Սահելանտրոպուսի ազդրի և նախաբազկի մնացորդները: Հետազոտությունը հրապարակված է Nature ամսագրում։
Աշխատանքի արդյունքները ցույց են տվել, որ ուղիղ քայլելուն անցումը տեղի է ունեցել մոտ 7 միլիոն տարի առաջ։ Ավելի վաղ որպես երկու ոտքով քայլելու սկզբի ժամանակահատված գիտնականները նշել էին 4-ից 7 միլիոն տարի առաջ ընկած միջակայքը:
Համեմատելով բրածոները մարդկանց, շիմպանզեների և գորիլաների նմանատիպ ոսկորների հետ՝ հետազոտողները կարողացել են պարզել հին մարդու տեղաշարժի մեխանիզմը:
Ըստ գիտնականների՝ այս տեսակը համատեղել է գետնին երկու ոտքով քայլելը ծառերի վրա մագլցելու հետ։ Թիմը նաև ենթադրում է, որ տարբերություն կա այն բանի միջև, թե ինչպես է այս հնագույն մարդու նախնին մագլցել ծառերի վրա՝ գորիլաների և շիմպանզեի համեմատած: Ամենայն հավանականությամբ, նա թևերը պինդ փաթաթում էր ճյուղերի շուրջը, այլ ոչ թե հենվում էր մատների ու ոտքերի ոսկորների վրա։
Բրածոները թվագրվում են մոտավորապես այն ժամանակաշրջանով (6-8 միլիոն տարի առաջ), երբ մարդիկ գենետիկորեն շեղվեցին շիմպանզեներից և բոնոբոներից, որոնք մեր ամենամոտ բարեկամներն են:

Աղբյուրը՝ news.am