Երկրի վրա ուղղված արևային բիծն ընդամենը 2 օրում մեծացել է 10 անգամ
Արեգակի մակերևույթի վրա արագ մեծացող արևային բիծն ուղղված է ուղիղ Երկրին, ինչը նշանակում է, որ մեր մոլորակն առաջիկա օրերին կարող է ինտենսիվ արևային փոթորկի ազդեցության տակ հայտնվել:
SpaceWeather պորտալի փոխանցմամբ՝ բիծն ընդամենը մի քանի օրվա ընթացքում մեծացել է 10 անգամ և շարունակում է մեծանալ։
Արևային բիծը՝ AR3085 ինդեքսով, սկզբում ոչնչով չէր տարբերվում սովորական բռնկումից, սակայն այժմ այն տասնապատկվել է և արևային բծերի է վերածվել, որոնցից յուրաքանչյուրը գրեթե Երկրի տրամագծի չափ է։ Բիծն արագ զարգացել է ընդամենը մի քանի օրվա ընթացքում, ինչը որոշ մտահոգություններ է առաջացնում մասնագետների շրջանում:
Առայժմ AR3085-ը դասակարգվում է որպես թույլ C դասի բռնկում, բայց եթե բիծը շարունակի աճել, իրավիճակն ավելի լուրջ կդառնա: Եթե բռնկմանը M դաս վերագրվի, ապա այդ երևույթը կարող է ազդեցություն ունենալ մեր մոլորակի վրա և, օրինակ, անջատել ուղեծրային ապարատները և ցամաքային էլեկտրացանցերը: Հնարավոր է, որ X դասի բռնկում առաջանա, և այդ դեպքում արևային եղանակի վատթարացման հետևանքներն ավելի ծանր կլինեն։
Առայժմ Երկրի համար անմիջական վտանգ չկա, սակայն բիծը կարող է շարունակել մեծանալ, ինչը հզոր գեոմագնիսական փոթորկի կհանգեցնի։ Գիտնականներն ուշադրությամբ հետևում են սպառնացող բծի վիճակին և նշում են, որ առայժմ խուճապի պատճառ չկա։

Աղբյուրը՝ news.am