Աշխարհ

26.08.2022 20:05


Բրիտանացին դարձել է աշխարհի ամենաերիտասարդ մարդը, ով միայնակ շուրջերկրյա ճամփորդություն է կատարել

Բրիտանացին դարձել է աշխարհի ամենաերիտասարդ մարդը, ով միայնակ շուրջերկրյա ճամփորդություն է կատարել

17-ամյա բրիտանացին աշխարհի ամենաերիտասարդ մարդն է դարձել, ով միայնակ շրջել է աշխարհով մեկ։ Ավելի վաղ այդ ռեկորդը պատկանում էր նրա քրոջը։

Օդաչու Մաք Ռեզերֆորդը չորեքշաբթի իր ինքնաթիռով վայրէջք է կատարել բուլղարական Սոֆիայի մոտ՝ գրելով իր անունը պատմության մեջ: Պատմելով իր նվաճումների մասին՝ բրիտանացին հույս ուներ, որ իր օրինակը կոգեշնչի այլ մարդկանց։

«Ուղղակի հետևեք ձեր երազանքներին, քրտնաջան աշխատեք և գնացեք դեպի ձեր նպատակները»,-խորհուրդ է տվել ռեկորդակիրը։

Նա քույրը՝ Մական, պատմել է, որ ամբողջ ընտանիքը անհանգստանում և աջակցում էր նրան։ Աղջիկն անընդհատ զանգում էր նրան, փորձում էր օգնել հեռակա կարգով։

«Ես նրան խորհուրդների էի տալիս, ասում, թե ինչպես է ավելի լավ թռնել»,-պատմել է նա:

Մաքի ճանապարհորդությունը սկսվել է մարտի 23-ին և անցել 52 երկրով և հինգ աշխարհամասով։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը