Լրահոս

26.08.2022 12:52


Ոստիկանը ծխախոտի մնացորդը մեքենայից գցել է, իսկ նկատողության արած քաղաքացուն հորդորել խոտի վրա չքայլել (տեսանյութ)

Ոստիկանը ծխախոտի մնացորդը մեքենայից գցել է, իսկ նկատողության արած քաղաքացուն հորդորել խոտի վրա չքայլել (տեսանյութ)

Մարզահամերգային համալիրի տարածքում ոստիկանների և քաղաքացու միջև վիճաբանություն է սկսվել, երբ քաղաքացին նկատողություն է արել ոստիկանության կապիտանին, թե ինչու է նա ծխախոտի մնացորդը ավտոմեքենայից գցում: Ոստիկանին նկատողություն արած Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ ոստիկանը փորձել է «հակադարձել». «Քաղաքացի՛, իսկ դու ինչո՞ւ ես գազոնի վրա կանգնել։ Դուք չգիտե՞ք, որ գազոններում չի կարելի քայլել: Այստեղ օրենք չկա, այստեղ կարգապահություն է: Սա հուշարձան է, իր ներքին կանոնադրությունն ունի»:

Այնուհետև ոստիկանը քաղաքացուց պահանջել է անձը հաստատող փաստաթուղթ՝ պատճառաբանելով, որ քաղաքացին հնարավոր է հետախուզման մեջ լինի: Վիգեն Սարգսյանը փորձել է բացատրել, թե ինչու չպետք է աղբը թափել չթույլատրված հատվածում, ոստիկաններն էլ պատասխանել են. «Քաղաքացի՛, ինձ մի ասա, եթե այդքան մաքրության մասին մտածում ես, գնա քաղաքացիներին ասա: Դուք հիմա խոչընդոտում եք իմ աշխատանքը»:

Հիշեցնենք, որ աղբը չթույլատրված հատվածում թափելու համար քաղաքացիները տուգանվում են 50 հազար դրամով: Նշենք, որ Երևանի քաղաքապետարանը նախագիծ է մշակել, որով չթույլատրված վայրերում աղբ գցելու համար 200 հազար դրամ տուգանք կսահմանվի գործող 50 հազար դրամի փոխարեն:

Այս խորագրի վերջին նյութերը