Դանակահարություն՝ Սևանի թերակղզու հյուսիսային ափի լճափնյա գոտում
Երեկ՝ օգոստոսի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում ոստիկանության Սևանի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սևանա լճում օտարերկրացիների միջև վիճաբանություն է տեղի ունեցել, և կա դանակահարված քաղաքացի։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանները Սևանի թերակղզու հյուսիսային ափի լճափնյա գոտում հայտնաբերել են վիրավոր օտարերկրացուն, և օպերատիվորեն ժամանած Սևանի հիվանդանոցի բժիշկները նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա այդ քաղաքացուն տեղափոխել «Սևան» ԲԿ։
Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողները արդյունքում Սևանի ափի տարբեր հատվածներում հայտնաբերել են օտարերկրացի մի քանի քաղաքացիների, ովքեր նշված վայրից տեղափոխվեցին ոստիկանության Սևանի բաժին։
Նրանցից մի քանիսի հագուստները պատռված էր, իսկ նրանց ընկերները փորձում էին ոստիկաններին մոլորեցնել, թե ավազի վրայից իրենց ընկերը սայթաքել ու բախվել է զրուցարանի երկաթե հատվածին։ Կարճ ժամանակում ճշտվեց վիրավորի և դանակահարողի ինքնությունը. երկուսն էլ Իրան Իսալամական Հանրապետության քաղաքացիներ են։
Վիրավորը 31-ամյա Մաալի Եսմայիլն է, իսկ նրան դանակահարողը՝ 31-ամյա Յահի Յասինը, ով այնուհետև հանցագործության գործիք դանակը նետել է Սևանա լիճը։

Նախաձեռնվել է քրեական վարույթ։