Աշխարհ

26.08.2022 17:47


Թուրք վարորդը վրաերթի է ենթարկել Ադրբեջանի ռազմական հանցագործությունների մասին գրքի հեղինակին

Թուրք վարորդը վրաերթի է ենթարկել Ադրբեջանի ռազմական հանցագործությունների մասին գրքի հեղինակին

Ադրբեջանի ռազմական հանցագործությունների մասին գրքի հեղինակ՝ լեհ իրավաբան և քաղաքական գործիչ Տոմաշ Լեխ Բուչեքը օգոստոսի 22-ին վրաերթի է ենթարկվել:

Տեղեկույթունը հայտնվել է սոցցանցերում, նշվում է, որ Բուչեքին վրաերթի ենթարկած մեքենայի վարորդը եղել է 21-ամյա Թուրքիայի քաղաքացի:

Տոմաշը գտնվում է հիվանդանոցում, վիճակը կայուն է: Տարվում է քննություն:

Նշվում է, որ 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի ռազմական հանցագործությունների մասին իր գրքի հրատարակումից հետո Բուչեքը բազմիցս սպառնալիքներ է ստացել Ադրբեջանի և Թուրքիայի կողմից։

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը