Աշխարհ

27.08.2022 21:04


Անգլիացի այգեպանը աճեցրել է աշխարհի ամենաերկար վարունգը

Անգլիացի այգեպանը աճեցրել է աշխարհի ամենաերկար վարունգը

Անգլիայում սիրողական այգեպան Սեբաստաին Սուսկին աճեցրել է աշխարհի ամենաերկար վարունգը, գրում է UPI-ն։ Բանջարեղենի երկարությունը 1.1 մ էր։

Տղամարդու խոսքով՝ ինքն արդեն երկար ժամանակ է՝ զբաղվում է երկատ վարունգների աճեցմամբ եւ մի քանի տարի պլանավորում էր հայտնվել Գինեսի ռեկորդների գրքում։ «Ես միշտ չունեի բավարար ժամանակ՝ համաշխարհային ռեկորդը գերազանցելու համար»,-հավելել է նա:

Սեբաստիանը նշել է, որ երկար վարունգ աճեցնելը ռիսկային գործ է։ «Եթե դրանք շատ շուտ կտրես, ռեկորդակիր չես ունենա, բայց եթե շատ երկար թողնես, ապա այն կարող է փչանալ»,-բացատրել է այգեպանը։

Տղամարդը, խոսելով իր ռեկորդի մասին, շնորհակալություն է հայտնել իր կնոջը՝ Ռենատային, օգնության համար, ով խնամել է բանջարեղենը, երբ ինքը հիվանդանոցում էր։ «Եթե Ռենատան չլիներ, ես այս ռեկորդը չէի ունենա»,-խոստովանել է Սուսկին:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը