Աշխարհ

27.08.2022 20:17


Maxus-ը Չինաստանում քնելու տեղով մինիվեն է ներկայացրել

Maxus-ը Չինաստանում քնելու տեղով մինիվեն է ներկայացրել

Չինական SAIC կոնցեռնը Չենդուի ավտոսրահում ներկայացրել է Maxus Mifa5 մինիվենը, հայտնում է Autohome-ը։

177 ձիաուժ հզորությամբ էլեկտրաշարժիչով հագեցած ավտոմեքենան մեկ լիցքավորմամբ կարողանում է մինչև 520 կմ անցնել։ Ներկայացված հայեցակարգի հիմնական առանձնահատկությունն ինտերիերի վերափոխման լայն հնարավորություններն են:

Մասնավորապես, մինիվենի նստատեղերը կարող են քնելու տեղի վերածվել, իսկ բեռնախցիկում ծալովի նստարան կա, որը կարելի է օգտագործել, օրինակ, ձկնորսության գնալիս։ Բացի այդ, ավտոմեքենան հագեցած է էկրանով, որի վրա կարելի է պրոյեկտորի միջոցով ֆիլմեր դիտել։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը