Աշխարհ

27.08.2022 19:45


Բեն Աֆլեքը պատմել է, թե ինչու է տարիներ առաջ բաժանվել Ջենիֆեր Լոպեսից

Բեն Աֆլեքը պատմել է, թե ինչու է տարիներ առաջ բաժանվել Ջենիֆեր Լոպեսից

Դերասան Բեն Աֆլեքն իր հարսանեկան ելույթի ժամանակ հյուրերին պատմել է, թե ինչու 2004-ին ինքը և երգչուհի Ջենիֆեր Լոպեսը չեն պսակադրվել և ինչու են 18 տարի անց վերսկսել իրենց հարաբերությունները, հայտնում է Mirror-ը։

Հրապարակման աղբյուրի խոսքով՝ դերասանն ասել է, որ ինքն ու Լոպեսն առաջին անգամ չեն ամուսնացել, որ հրաշալի երեխաներ ունենան, բայց ոչ միմյանցից։

«Բենը տպավորիչ ելույթ ունեցավ, որի ընթացքում սեր խոստովանեց Ջենիֆերին և նրա երեխաներին և ասել, որ երեխաները օրհնություն են ու նվեր, որը տեղի է ունեցել, քանի որ նրանք նախկինում չեն ամուսնացել, և սա ապացույց է, որ ամեն ինչ տեղի է ունենում ինչ-որ պատճառով»,-հայտնել է պարբերականի զրուցակիցը։

Լոպեսից բաժանվելուց հետո Բեն Աֆլեքն ամուսնացավ Ջենիֆեր Գարների հետ։ 2005 թվականին ծնվել է նրանց դուստրը՝ Վիոլետը, 2009 թվականին՝ Սերաֆինան, 2012 թվականին՝ որդի Սամուելը։ Լոպեսը երկվորյակների է լույս աշխարհ բերել՝ Էմմեն և Մաքսը․ երեխաների հայրը լատինաամերիկացի երգիչ Մարկ Էնթոնին է։

Աղբյուրը՝ style.news.am

Այս խորագրի վերջին նյութերը