Էրդողանն Ալիևին շնորհավորել է Բերձորի, Աղավնոյի, Սուսի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցման կապակցությամբ
Օգոստոսի 27-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։
Ինչպես հայտնում է Minval.az-ը, Էրդողանն իր և թուրք ժողովրդի անունից շնորհավորել է Ալիևին և ադրբեջանցիներին՝ Արցախի՝ 44-օրյա պատերազմի հետևանքով Բաքվի վերահսկողության տակ անցած Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքի, Աղավնո և Սուս գյուղերի ՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցման կապակցությամբ։
Նշենք, որ ադրբեջանական բանակն ուրբաթ մտել ու տեղակայվել է Արցախի Քաշաթաղի շրջանի Բերձոր վարչական կենտրոնում, Աղավնո և Սուս գյուղերում:
Հիշեցնենք` օգոստոսի 5-ին հայտնի է դարձել, որ Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղում տեղի բնակչության, համայնքի և շրջանի իշխանության ներկայացուցիչների հետ քննարկել է Աղավնոյի, Ներքին Սուսի և Բերձորի բնակչության՝ մինչև սույն թվականի օգոստոսի 25-ը տարհանման հարցերը։
Դրանից մեկ օր առաջ` օգոստոսի 4-ին, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտնել էր, որ Լաչինի միջանցք կոչվող ճանապարհի այլընտրանքային հատվածի կառուցման աշխատանքներն արդեն սկսվել են ու մինչև գարուն կավարտվեն։
Նշենք, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետում ասվում է, որ երեք տարում նոր ճանապարհ է կառուցվելու, որը կապելու է Արցախը Հայաստանի հետ։

Աղբյուրը՝ tert.am