Լրահոս

28.08.2022 09:34


Շիրակի մարզում տատը սեփական տան 2-րդ հարկում հայտնաբերել է 16-ամյա թոռնուհու կախված դին

Շիրակի մարզում տատը սեփական տան 2-րդ հարկում հայտնաբերել է 16-ամյա թոռնուհու կախված դին

Այսօր՝ օգոստոսի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 19:00-ի սահմաններում, Ախուրյանի շտապօգնության կայանից ոստիկանության Ախուրյանի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Շիրակի մարզի գյուղերից մեկի տուն, որտեղ հայտնաբերել են երեխայի կախված դի:

Ոստիկաններն ու քննիչները նշված գյուղի նշված տանը հայտնաբերել են Շիրակի մարզի բնակիչ, 16-ամյա Մ. Ա.-ի դին՝ 2-րդ հարկի ննջասենյակի հատակին:

Ըստ նախնական տեղեկությունների, երեխային հայտնաբերել է տատիկը՝ իր տան 2-րդ հարկի ննջասենյակի պատին ամրացված մեխից՝ կանացի զգեստից քանդված շղթայով կախված վիճակում:

Դեպքի փաստով Ախուրյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Գ. Շամշյանի տեղեկություններով, երեխան սովորում էր Շիրակի մարզի դպրոցներից մեկի 9-րդ դասարանում:

Այս խորագրի վերջին նյութերը