Թուրանական օղակը սեղմվում է․ ի՞նչ է անում Հայաստանը
Օգոստոսի 24-ին առաջին անգամ տեղի ունեցավ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի պաշտոնական այցն Ադրբեջանի Հանրապետություն։ Ալիև-Տոկաև հանդիպումը, Ղազախստանի նախագահի այցն Ադրբեջան, փորձագիտական գնահատականների համաձայն, անցել է կառուցողական մթնոլորտում, անդրադառնալով տրանսկասպյան տրանսպորտային համակարգի զարգացման, Արևելք-Արևմուտք միջանցքի երթևեկության ավելացման, ինչպես նաև Ադրբեջանով ղազախական նավթի արտահանման ավելացման հետ կապված հարցերի:
Առաջին հայացքից հանդիպումը կարևոր է՝ որպես երկու թյուրքալեզու երկրների ղեկավարների հանդիպում, սակայն այս անգամ ղազախաադրբեջանական բանակցություններն ունեին էական աշխարհաքաղաքական բաղադրիչ։
168․am-ի հետ զրույցում ռուս արևելագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին ասաց, որ չնայած Ղազախստանը ԵԱՏՄ անդամ երկիր է, Ադրբեջանը գուցե ավելի սերտ հարաբերություններ հաստատի եվրասիական ինտեգրացիոն միության հետ, սակայն Ղազախստանի նախագահի այցն Ադրբեջան ու դրա շուրջ քարոզչական աղմուկը վերջնականապես ապացուցեց, որ սա թյուրքալեզու պրոյեկտ է, որում ուրվագծվում է Թուրքիա-Ադրբեջան-Ղազախստան առանցքը, որի շուրջ Անկարան ու Բաքուն կցանկանան միավորել մնացած բոլոր թյուրքալեզու երկրներին, սակայն այստեղ Ղազախստանը հասկանալիորեն ունի մեծ կշիռ։
«Թյուրքալեզու երկրները և Թուրան պրոյեկտը ներկայումս ակտիվ օգտագործվում է որոշ ուժերի կողմից Ռուսաստանի դեմ, դա է նաև պատճառը, որ այսօր այդ ծրագիրը Թուրքիան ու Ադրբեջանը առաջ են մղում, որից Ադրբեջանը, որպես տարանցիկ երկիր, ձգտում է քաղել առավելագույնը և իրենց փորձում դիրքավորել՝ որպես Միջին Ասիայի հետ կապող երկիր, ակտիվացնելով իր հարաբերություններն այդ երկրների հետ, մեծացնելով իր կշիռը և այդ երկրների, և եվրասիական թևի համար։
Պարզ է, որ Ղազախստանը նավթի տարանցման հարցում Ադրբեջանի կարիքն ունի Ռուսաստանի հետ հարաբերությունները դիվերսիֆիկացնելու համար։ Այս ուղղությունը, ի դեպ, ամրապնդվել է տարեսկզբին Ղազախստանում տեղի ունեցած ցնցումներից հետո, երբ դրանց միջամտեց Ռուսաստանը ՀԱՊԿ-ով, և Թուրքիան զգաց իր թուլությունը։ Ուկրաինայի պատերազմի հետ, Թուրքիան և Ադրբեջանը ընդգծված կերպով ընդլայնում են իրենց հարաբերությունները դեպի Կենտրոնական Ասիա թյուրքալեզու երկրների հետ, և ասել, որ սա անակնկալ զարգացում էր, գոնե ինձ համար սխալ կլինի, քանի որ այս պրոյեկտները կային, աշխատեցվում էին, իսկ այսօր ավելի ակտիվ կերպով։ Ադրբեջանն այսօր մեծ թափով աշխատում է Ուզբեկստանի, Թուրքմենստանի հետ, ամիսներ առաջ Թուրքիան և Ադրբեջանը Ուզբեկստանի հետ ստորագրեցին Տաշքենդի հռչակագիրը։ Այս ամենն այդ Թուրանի ամրապնդման հիմքերն են»,-ասաց Վիկտոր Նադեին-Ռաևսկին։
Նրա խոսքով, բնականաբար, սա և թյուրքալեզու երկրների, թուրանական պրոյեկտի ամրապնդումն ու զարգացումը նոր մարտահրավերներ է ստեղծում Հայաստանի համար, որը մշտապես խոչընդոտ է եղել այս երկրների համար թուրանական պրոյեկտների և միջանցքի ձևավորման ճանապարհին։
«Մենք Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական պատկերի փոփոխության ականատեսն ենք դառնում, որը հովանավորվում է նաև Արևմուտքի կողմից ընդդեմ Ռուսաստանի, պետք է հասկանալ այս զարգացումների ետևում կանգնած ուժերին նաև։ Թուրքիան ու Ադրբեջանն այսօր չեն աշխատում հանուն եվրասիական ինտեգրացիոն պրոյեկտների, այլ թյուրքական գծի ամրապնդման և թուրքական ազդեցության ամրապնդման օգտին։ Սակայն այս ամենի ճակատագիրը մեծապես կախված է նաև Թուրքիայում հաջորդ տարվա առաջին կեսին սպասվող ընտրություններից և Էրդողանի «դիմացկունությունից»։
Աշխարհաքաղաքական զարգացումների ընթացքից ևս կախված է թուրանական գծի շարունակությունը և թյուրքալեզու պետությունների միությունը։ Ինչ խոսք, Ռուսաստանից և ռուսական քաղաքականությունից մեծ բան ևս կախված է, դեռ լիովին հասկանալի չէ, թե ինչպես է ՌԴ-ն պատրաստվում զսպել այս սպառնալիքները, որոնք նաև իրեն են վերաբերում և աշխատում են ՌԴ-ի դեմ նաև։ Այս մասով միայն տեսանելի են ռուս-թուրքական հարաբերությունները, որոնք ՌԴ արտաքին քաղաքականության ամենաբարդ ֆենոմենն են։ Ռուսաստանին հիմա շատ դժվար է հաջողվում Թուրքիայի զսպման քաղաքականությունը, սակայն հաջողվում է և այս դեպքում էլ շատ բան կախված է լինելու Ուկրաինայում պատերազմի ընթացքից ու ավարտից»,-ասաց նա։
Հայաստանի համար, նրա խոսքով, այս ամենի ֆոնին ամենակարևոր հարցերից մեկը միջանցքի հարցն է։ «Բնականաբար, բարդ է պատերազմից հետո թուլացած դիվանագիտությամբ ամրապնդվող առանցքների դիմադրելը, սակայն Հայաստանի համար նաև դրական զարգացումներ կան Իրան-Արևմուտք միջուկային բանակցությունների ու Իրանի դիրքորոշման տեսքով։ Դժվար է հասկանալ, թե ինչ ուղղությամբ է Հայաստանը աշխատում։ Բայց հնարավորություններ Հայաստանի համար կան իր շահերի իրացման համար թեկուզ պատերազմից հետո։ Ուստի, եթե Թուրքիան ճնշումներ է բանեցնում, փորձում բանակցել Ռուսաստանի հետ, Հայաստանն էլ իր հնարավորությունները պետք է աշխատեցնի բոլոր ուղղություններով և գլխավորապես Իրանի ուղղությամբ, որը սկզբունքային դիրքորոշում ունի այս հարցում»,-նկատեց վերլուծաբանը։