Աշխարհ

29.08.2022 21:00


«Հինամնոր» թայֆունը Լաոսից շարժվում է դեպի Ճապոնիա

«Հինամնոր» թայֆունը Լաոսից շարժվում է դեպի Ճապոնիա

Լաոսի Հինամնոր նահանգից իր անունն ստացած թայֆունը Խաղաղ օվկիանոսով շարժվում է դեպի Ճապոնիա։ Այս մասին գրել է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով երկրի Գլխավոր օդերևութաբանական վարչությանը։

Ճապոնիայում թայֆունը ստացել է 11-րդ հերթական համարը։ Տեղեկացվել է, որ թայֆունի շարժման արագությունը ժամում 30 կիլոմետր է։ Օգոստոսի 31-ին այն կարող է հասնել հարավային Կյուսյու կղզի։ Օգոստոսի 29-ի երեկոյան թայֆունը կարող է մոտենալ Օգասավարա արշիպելագին։

Այժմ ճնշումը թայֆունի կենտրոնում կազմում է 985 հեկտոպասկալ, արագությունը կենտրոնում վայրկյանում 30 մետր է, երբեմն հասնում է վայրկյանում 40 մետրի։

Մասնագետների գնահատմամբ՝ թայֆունը կազդի երկրի հարավ-արևմուտքից մինչև հյուսիս-արևմուտք բավական ընդարձակ տարածքի վրա։ Ճապոնիայում սպասվում են հորդառատ անձրևներ։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը