Աշխարհ

29.08.2022 12:53


Իրանը, Ադրբեջանը և Ռուսաստանը մտադիր են համատեղ ներդրումներ կատարել Ռեշտ-Աստարա երկաթուղու նախագծի կառուցման մեջ

Իրանը, Ադրբեջանը և Ռուսաստանը մտադիր են համատեղ ներդրումներ կատարել Ռեշտ-Աստարա երկաթուղու նախագծի կառուցման մեջ

Իրանը, Ադրբեջանը և Ռուսաստանը մտադիր են համատեղ ներդրումներ կատարել Ռեշտ-Աստարա երկաթուղու նախագծի կառուցման մեջ, որը համահունչ է Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի իրականացմանը, գրում է Mehr գործակալությունը:

Հարևան երկրների հետ հարաբերությունները խթանելու հարցում Իրանի կառավարության ակտիվ դիվանագիտությանը համահունչ՝ Իրանը վճռական է Չինաստանի և Ռուսաստանի հետ տարանցիկ առևտուրն ընդլայնելու հարցում, ասել է ճանապարհների և քաղաքաշինության փոխնախարար Շահրիար Աֆանդիզադեն։

Նա նաև ասել է, որ Ադրբեջանում կայանալիք հանդիպմանը կքննարկվի Ռեշտ-Աստարա երկաթուղու շինարարության մեջ ներդրումների գործընթացը։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը