Լրահոս

29.08.2022 13:26


Եռամսյա հավաքի մասնակցող Վահե Դոխոյանին սրտի կաթվածով զորամասից հիվանդանոց են տեղափոխել

Եռամսյա հավաքի մասնակցող Վահե Դոխոյանին սրտի կաթվածով զորամասից հիվանդանոց են տեղափոխել

Օրեր առաջ սրտի կաթվածով զորամասից շտապ օգնության մեքենայով տեղափոխվեցի հոսպիտալ, ապա սրտաբանական հիվանդանոց։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Վանաձորի ավագանու «Հայրենիք» խմբակցության ղեկավար Վահե Դոխոյանը:

Նա նաև նշել է. «Բազմաթիվ հետազոտությունների արդյունքում պարզ դարձավ որ կենսական նշանակություն ունեցող 1 սրտանոթ փակված է 75%-ով, որի արդյունքում ստենտավորվեցի։

Ավելի ուշագրավ մանրամասներ մի փոքր ավելի ուշ....

Այս պահին ուզում եմ առաջին հերթին շնորհակալություն հայտնել հոսպիտալի և սրտաբանական հիվանդանոցի հոգատար անձնակազմին։ Շնորհակալ եմ նաև ինձ ճանաչող և չճանաչող այն մարդկանց, ովքեր այս օրերին հետաքրքրվում էին իմ առողջությամբ։

Հիմա հետվիրահատական վերականգնողական բուժում եմ ստանում, արդեն վիճակս լավ է, ամեն ինչ կարգին է»:

Նշենք, որ Վահե Դոխոյանը օգոստոսի 1-ին մեկնել էր ծառայելու ՀՀ Զինված ուժերի կազմում՝ եռամսյա հավաքներին մասնակցելու շրջանակներում:

Այս խորագրի վերջին նյութերը