Լրահոս

29.08.2022 20:45


Մարիխուանայի նմանվող զանգված է հայտնաբերվել «Վանաձոր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտ

Մարիխուանայի նմանվող զանգված է հայտնաբերվել «Վանաձոր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտ

«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները կալանավորված անձի մոտ տեսակցության եկած քաղաքացու մոտից խուզարկության արդյունքում մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող զանգված են հայտնաբերել։ Այս մասին տեղեկացնում է քրեակատարողական ծառայությունից։

«Քաղաքացու մոտից հայտնաբերվել են փաթեթներ, որոնցում առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 67,1 գրամ քաշով առանձնացված զանգվածներ»,-նշում են ՔԿԾ-ից։

ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ, որի շրջանակում ձերբակալվել է մեկ անձ:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը