Լրահոս

29.08.2022 22:00


Սպիտակում գտնվող «Մայր Թերեզայի գթության կենտրոն»-ում հայտնաբերվել է 16-ամյա տղայի դի

Սպիտակում գտնվող «Մայր Թերեզայի գթության կենտրոն»-ում հայտնաբերվել է 16-ամյա տղայի դի

Օգոստոսի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 12:00–ի սահմաններում «Սպիտակ» բժշկական կենտրոնից ոստիկանության Սպիտակի բաժին ահազանգ է ստացվել, որ ժամը 09:50–ի սահմաններում Սպիտակ քաղաքի Իտալական 153 հասցեում գտնվող կենտրոններից մեկն այցելելով, բժիշկների հերթապահ խումբը այնտեղ հայտնաբերել է մահացած երեխայի դի:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը 16-ամյա Արամ Գ.-ն էր:

Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ երեխայի մահվան հանգամանքները պարզելու համար:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեխան մահացել է «Մայր Թերեզայի գթության կենտրոն»-ում:

Այս խորագրի վերջին նյութերը