Գյումրիի տեքստիլի չշահագործվող գործարանի տարածքում պայթյուն և հրդեհ է եղել
Գյումրիի տեքստիլի չշահագործվող գործարանի տարածքում պայթյուն և հրդեհ է եղել,հայտնում է ԱԻՆ-ը։
«Օգոստոսի 30-ին, ժամը 11։57-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկ և Գարեգին Նժդեհի փողոցների խաչմերուկում լսվել է պայթյունի ձայն»,–ասված է հաղորդագրության մեջ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Ըստ նախնական տվյալների՝ հրդեհ է բռնկվել տեքստիլի չշահագործվող գործարանի տարածքում. այրվում է խոտածածկ տարածք և աղբ:
Գյումրիի տեքստիլի չշահագործվող գործարանի տարածքում պայթյուն և հրդեհ է եղել
Գյումրիի տեքստիլի չշահագործվող գործարանի տարածքում պայթյուն և հրդեհ է եղել, հայտնում է ԱԻՆ-ը։
«Օգոստոսի 30-ին, ժամը 11։57-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկ և Գարեգին Նժդեհի փողոցների խաչմերուկում լսվել է պայթյունի ձայն»,–ասված է հաղորդագրության մեջ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Ըստ նախնական տվյալների՝ հրդեհ է բռնկվել տեքստիլի չշահագործվող գործարանի տարածքում. այրվում է խոտածածկ տարածք և աղբ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:38-ին: