Աշխարհ

30.08.2022 19:15


Կինը որդուն միաժամանակ 16 անուն է տվել

Կինը որդուն միաժամանակ 16 անուն է տվել

Մեծ Բրիտանիայից մի տղամարդ իր սոցցանցում հայտնել է, որ 16 անուն ունի: Դա նրա մոր մտահղացումն էր, ով իր որդուն կոչել էր 1989 թ. «Արսենալի» ամբողջ թիմի պատվին: Երիտասարդի ամբողջական անունը հնչում է բոլոր խաղացողների անունների ցանկի պես՝ Քևին Ջորջ Գրեհեմ Ջոն Լի Նայջել Մայքլ Ստեֆան Թոնի Դեյվիդ Փոլ Ալան Բրեյն Մարտին Փերի Սմիթեր։

Օգտատերերը տարակուսանք են հայտնել այդքան երկար անվան կապակցությամբ և հայտարարել, որ իրենց երեխաների հետ երբեք նման բան չեն անի։

«Գրազ եմ գալիս, որ նրա անձնագրի դիմումը մղձավանջ է»,-մեջբերում է The Sun-ի հետևորդներից մեկը։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը