Լրահոս

31.08.2022 07:35


Վայոց Ձորում Mercedes–ը մոտ 25 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել է ձորակում. ընտանիքի 3 ամսական տղան մահացել է, 5 անդամ էլ տեղափոխվել է հիվանդանոց

Վայոց Ձորում Mercedes–ը մոտ 25 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել է ձորակում. ընտանիքի 3 ամսական տղան մահացել է, 5 անդամ էլ տեղափոխվել է հիվանդանոց

Օգոստոսի 30-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 20:30–ի սահմաններում Mercedes մակնիշի ավտոմեքենան Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 21-րդ կմ հատվածում՝ Աղնջաձոր համայնքի վարչական տարածքում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, մոտ 25 մետր մի քանի պտույտ գլորվելով, գլխիվայր հայտնվել ձորակում:

Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 6 հոգի, որից 2-ը երեխաներ են, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն:

Մինչ վթարի վայրում քննչական խումբն աշխատում էր, «Եղեգնաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Եղեգնաձորի բաժին ահազանգ է ստացվում, որ վիրավորներից 3 ամսական տղան գիտակցության չգալով՝ մահացել է:

Վթարի փաստով քննիչ Ա. Հարությունյանի որոշմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ, հարուցվել է քրեական գործ:

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներն ու մահացածը ընտանիքի անդամներ են՝ հայրը, մայրը, նրանց երեխաներն ու ազգականները:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Այս խորագրի վերջին նյութերը