Լրահոս

31.08.2022 16:35


Երևանում «Լամբադա» կամրջի տակ բախվել են Kia-ն ու 2 Opel-ներ, որոնցից մեկը գլխիվայր շրջվել է, կա վիրավոր

Երևանում «Լամբադա» կամրջի տակ բախվել են Kia-ն ու 2 Opel-ներ, որոնցից մեկը գլխիվայր շրջվել է, կա վիրավոր

Այսօր՝ օգոստոսի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։10-ի սահմաններում Ազատության պողոտայում՝ ժողովրդին հայտնի կամրջի տակ, թունելի սկզբնամասում, բախվել են Kia և 2 Opel մակնիշի ավտոմեքենաներ։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով Opel-ը կողաշրջվել է, իսկ 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորին, մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

Դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել Opel-ների գազաբալոններն ու տեղում իրականացրել ուժեղացված ծառայություն։

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ պարեկներ Տիգրան Առաքելյանը, Վահան Գյուլամիրյանը, Նարեկ Հարությունյանն ու Գևորգ Սարգսյանը, քանի որ երթևեկությունը նշված հատվվածում ժամանակավորապես դադարեցվել է։

Վթարի մասին նախաձեռնվել է վարույթ։

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։

Այս խորագրի վերջին նյութերը