Լրահոս

31.08.2022 18:30


Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց

Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուզաննա Բարսեղյանի որոշմամբ հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը ազատ արձակվեց 15 մլն դրամ գրավի դիմաց:

Նշենք, որ Վերքաննիչում ընթանում էր Ավետիք Չալաբյանի խափանման միջոցի բողոքարկման նիստը:

Վերաքննիչ քրեական դատարանի նիստն արտառոց էր, որովհետև որոշում էր կայացվել Ավետիք Չալաբյանի ապօրինի կալանավորման վիճարկումը քննել բանավոր ընթացակարգով, ինչը ընդհանուր կարգից բացառություն է:

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը