Աշխարհ

31.08.2022 22:54


Հարավային Կովկասում ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխություն Իրանի համար անընդունելի է. Իրանի ԱԳ նախարարը՝ Լավրովին

Հարավային Կովկասում ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխություն Իրանի համար անընդունելի է. Իրանի ԱԳ նախարարը՝ Լավրովին

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում հանդիպում է անցկացնում Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ։ Չորեքշաբթի Ռուսաստանի մայրաքաղաքում մեկնարկել են Իրանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները IRNA գործակալությունը։

Աբդոլլահիանն ընդգծել է, որ Հարավային Կովկասում ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխություն Իրանի համար անընդունելի է, հավելում է NEWS.ru կայքը։

Ավելի վաղ Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին հայտարարել էր, որ երկիրը երբեք չի ընդունի աշխարհաքաղաքական փոփոխություններ Կովկասում։ Այս առումով, ըստ նրա, Իրանը պատրաստ է նպաստել տարածաշրջանում խաղաղության ու կայունության ամրապնդմանը։ Նա անդրադարձել էր 2020 թվականին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ստորագրված հրադադարի մասին եռակողմ համաձայնագրին, որով ավարտվել էր 44-օրյա պատերազմը։

Նրա կարծիքով՝ հրադադարի համաձայնագրին հավատարիմ մնալը և մնացած հարցերի լուծումը երկխոսության միջոցով լավագույն միջոցն է կովկասյան տարածաշրջանում անվտանգությունն ու հանգստությունը վերականգնելու համար։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը