Լրահոս

01.09.2022 08:26


Ալեն Սիմոնյանն այս անգամ էլ Արցախ չի մեկնի․ «Հրապարակ»

Ալեն Սիմոնյանն այս անգամ էլ Արցախ չի մեկնի․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հին ավանդույթները շարունակվում են․ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը որոշել է՝ օգոստոսի 31-ից սեպտեմբերի 5-ը ներառյալ գտնվելու է ամենամյա արձակուրդում: Նա երեկ կարգադրություն է ստորագրել՝ ետ կանչելով ամենամյա արձակուրդում գտնվող փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանին, որպեսզի վերջինս կատարի խոսնակի պարտականությունները։

Բանն այն է, որ սեպտեմբերի 2-ին Արցախի Հանրապետության անկախության օրն է, իսկ հայաստանյան իշխանությունները, հատկապես առաջին դեմքերը, ինչպես հայտնի է, պատերազմից հետո Արցախ չեն մեկնում, քանի որ դա Ալիեւի պահանջներից մեկն է։ Անցած տարի եւս Ալեն Սիմոնյանն Արցախի փոխարեն մեկնել էր Հունաստանի Միկոնոս կղզի՝ հանգիստը վայելելու։ Այս անգամ եւս Հայաստանում չէ»:

Այս խորագրի վերջին նյութերը