Դավիթաշենի կամրջի վրա բախվել է 4 ավտոմեքենա․ «Յաշիկը» կողաշրջվել է, Toyota-ն՝ գլխիվայր շրջվել
Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։00-ի սահմաններում Դավիթաշենի կամրջի սկզբնամասում բախվել են Mercedes G, Kia Sorento, Toyota Corolla, Opel մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել Երևանի հիվանդանոցներից մեկը։
Բախման հետևանքով «յաշիկը» կողաշրջվել է, իսկ Toyota-ն՝ գլխիվայր շրջվել ու հայտնվել ճանապարհի մեջտեղում։
Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 13 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ; Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել 2 ավտոմեքենաների գազաբալոնները։
Խցանումը կամրջի վրա անցնում է մի քանի կիլոմետրից։
Վրաերթի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Գրիգոր Ավետիսյանի, ավագ քննիչ Արտյոմ Համզոյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով վարույթ է նախաձեռնվել։
Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։