Աճուրդի է հանվել անիվների վրա աշխարհում առաջին տունը
Մեծ Բրիտանիայում Bonhams աճուրդում վաճառքի է դրվել անիվների վրա աշխարհում առաջին տունը` 1914 թվականի Ford T-ը: Մեքենայի ներսում քնելու տեղեր, սեղան, վառարան և պահարաններ կան։ Մեքենայի առավելագույն արագությունը 48 կմ/ժ է։
Ford T-ը վերասարքավորել են Dunton արհեստանոցում՝ Բենթալ ընտանիքի պատվերով, որը հիմնադրել է առևտրի կենտրոնների աշխարհի առաջին ցանցերից մեկը:
Արհեստավորները երկարացրել և ամրացրել են մեքենայի շրջանակային շասսին և տեղադրել են փայտե թափք։ Ներսում դրել են երկհարկանի մահճակալ, ծալովի սեղան, երկու մեծ բուֆետներ և էլեկտրական կաթսա՝ ճաշ պատրաստելու և սրահը տաքացնելու համար։
Անիվների վրա աշխարհի առաջին տնակը շրջել է Բրիտանիայում մինչև 20-ական թվականները, այնուհետև ֆուրգոնը լքել են: 70-ականների սկզբին այն գտել և վերականգնել են օրիգինալ վիճակը։ Լոտն արժե 20-30 հազար ֆունտ սթեռլինգ: Աճուրդը կկայանա սեպտեմբերի 10-ին։