Գիտնականներին հաջողվել է վերծանել առեղծվածային հին գրությունը, որը 4000 տարեկան է
Առեղծվածային հին գրությունը, որը հայտնի է որպես էլամական գծային նամակ, օգտագործվել է մ.թ.ա. 2300-1800 թվականներին՝ ժամանակակից Հարավային Իրանի տարածքում, և պահպանվել է մինչև մեր ժամանակները։ Նոր հետազոտության հեղինակները պնդում են, որ իրենց հաջողվել է վերծանել 4000 տարվա վաղեմության նամակը, գրում է Zeitschrift für Assyriologie und Vorderasiatische Archäologie-ը։
Էլամական գծային նամակը մեզ է հասել մոտ չորս տասնյակ նմուշների տեսքով, որոնցից ութը հարցեր են առաջացնում փորձագետների մոտ, քանի որ ապօրինի դուրս են բերվել Իրանից։ Նմուշների փոքր քանակի պատճառով այս հնագույն գրային համակարգի վերծանումը շատ բարդ խնդիր է եղել, սակայն նոր գիտական աշխատանքի հեղինակներն ասում են, որ, համենայն դեպս, կարողացել են գլուխ հանել դրանից։ Ճիշտ է, որոշ գիտնականներ թերահավատորեն են վերաբերվում վերծանման արդյունքներին:
Նախկինում գիտնականներին հաջողվել էր հասկանալ առանձին գծային էլամական արձանագրությունների իմաստը, ուստի նոր աշխատանքի հեղինակներն իրենց աշխատանքում ելակետ են ունեցել: Նրանք վերլուծել են արծաթյա գավաթների վրայի գրությունները և արդյունքները համադրել են առկա տվյալների հետ, ինչի շնորհիվ կարողացել են թարգմանել մեկ կարճ տեքստ։ Տեքստում ասվում է. «Պուզուր-Սուշինակ, Ավանի թագավոր, Ինսուշինակը (աստվածությունը) սիրում է նրան»։ Նաև՝ այնտեղ խոսվում է Պուզուր-Սուշինակի դեմ ապստամբողին «ոչնչացնելու» անհրաժեշտության մասին։
Ըստ հետազոտողների, ընդհանուր առմամբ կան մոտ երեք հարյուր էլամական գծային նշաններ, որոնք որոշակի հնչյուններ են ներկայացնում։ Դրանց մոտ 3,7 տոկոսը դեռ չի վերծանվել։

Աղբյուրը՝ news.am