Տոկաևը հայտարարել Է արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու մտադրության մասին
Ղազախստանի նախագահ Քասըմ Ժոմարտ Տոկաեւը հայտարարել Է ընթացիկ տարվա աշնանն արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու մտադրության մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Ինձ համար պետության շահերը վեր են ամեն ինչից: Ուստի ես պատրաստ եմ կրճատել իմ լիազորությունների ժամկետը եւ գնալ արտահերթ նախագահական ընտրությունների»,-հայտարարել Է նա՝ երկրի ժողովրդին հղած ուղերձով հանդես գալով խորհրդարանի պալատների համատեղ նիստում:
Դրա հետ մեկտեղ նա նաեւ կոչ Է արել՝ պետության ղեկավարի լիազորությունների տեւողությունը սահմանափակել մեկ յոթնամյա ժամկետով. այժմ Ղազախստանի քաղաքացիները կարող են նույն մարդուն նախագահ ընտրել երկու հնգամյա ժամկետով: Տոկաեւի կարծիքով, նրանց առաջարկվող փոփոխությունները «զգալիորեն կնվազեցնեն իշխանությունը մենաշնորհացնելու ռիսկերը»:
«Հենց այդ պատճառով առաջարկում եմ ներդնել միանգամյա նախագահության նորմը: Մենք պետք Է հաստատենք իշխանության ձեւավորման եւ գործառնության քաղաքակիրթ սկզբունքներ: Նոր նախագահական համակարգը կամրապնդի քաղաքական կայունությունը, հասարակական կարգի ղազախական մոդելի հաստատունությունը»,-ընդգծել Է նա: Բացի այդ, Տոկաեւն առաջարկել Է 2023 թվականին անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
«Ընդհանուր առմամբ բոլոր ինստիտուցիոնալ փոփոխությունները, որոնք նախատեսվում են սահմանադրական բարեփոխմամբ, անհրաժեշտ Է օրենսդրորեն ավարտել արդեն մինչեւ տարեվերջ: Առաջարկում եմ մաժիլիսի եւ մասլիխաթների (տեղական ներկայացուցչական մարմիններ) ընտրությունները բոլոր մակարդակներով անցկացնել հաջորդ տարվա առաջին կեսին»,-հայտարարել Է նա: Սկզբնապես խորհրդարանի ընտրությունները պետք Է կայանային 2025 թվականին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: