Լոռու մարզում բախվել են հիվանդ տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու ЗИЛ-ը. հիվանդն ու բուժքույրը տեղափոխվել են հիվանդանոց
Սեպտեմբերի 1-ին ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 19:40–ի սահմաններում Գյուլագարակ–Գարգառ ավտոճանապարհի Գյուլագարակ գյուղի վերջնամասում բախվել են ЗИЛ և Haise մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ստեփանավան» բժշկական կենտրոն:
Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Haise ավտոմեքենան հաշվառված է «Ստեփանավան» բժշկական կենտրոնի հաշվեկշռում և նրանք հիվանդ էին տեղափոխում Ստեփանավանից մեկ այլ հիվանդանոց:
Վիրավորներից մեկը տեղափոխվող հիվանդն է, մյուսը՝ «Ստեփանավան» բժշկական կենտրոնի բուժքույրը: