Լրահոս

02.09.2022 11:10


Գեղարքունիքի մարզում ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայողը Mercedes-ով բախվել է մետաղե արգելապատնեշներին․ վերջինս տեղում մահացել է

Գեղարքունիքի մարզում ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայողը Mercedes-ով բախվել է մետաղե արգելապատնեշներին․ վերջինս տեղում մահացել է

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 01։00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 23-ամյա Պավլիկ Բ-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Ճամբարակ-Դրախտիկ ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհին տեղադրված մետաղե արգելապատնեշներին և մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձախակողմյան ձորակում։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Պավլիկ Բ-ն տեղում մահացել է։

Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Նյութերը վերջինիս կողմից փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 5-րդ կայազորային քննչական բաժին, քանի որ պարզվել է, որ մահացածը ծառայում էր ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող։

Այս խորագրի վերջին նյութերը